News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում հնարավոր չէ: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հակամարտության համապարփակ լուծում հնարավոր չէ: Համապարփակ լուծման մեջ պետք է ներառված լինի կարգավիճակի հարցը, իսկ այդ կարգավիճակի որոշման համար անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտումը՝ որպես համապարփակ կարգավորման մի մաս»,- ասաց Ուորլիքը:

Ուորլիքը նաեւ մեկնաբանեց ռուսական «Վեդոմոստի» պարբերականին տված իր աղմկահարույց հարցազրույցը։

«Եթե դուք ուշադիր ընթերցեք «Վեդոմոստի» պարբերականին իմ տված հարցազրույցը, դուք կտեսնեք, որ այնտեղ ասում եմ՝ ոչ մի բան դեռեւս վերջնական համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Սա ի նկատի ունենք՝ ասելով համապարփակ կարգավորում: Այդ կարգավորման տարրերից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը. սա կետերից մեկն է, բանակցությունների տարր», - հայտարարեց ամերիկացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուորլիքը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պետք է միջազգային խաղաղապահ ուժեր մտցվեն տարածաշրջան, եւ նշել էր, որ «օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին համալիր կարգավորման շրջանակներում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ