News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայ թռչնաբանները շարունակում են հետազոտել ճերմակ արագիլների պոպուլյացիան: Այս թռչունների միգրացիայի բնույթի, ձմեռելու տեւողության եւ տեղակայման, բնադրման վայրեր վերադարձի ժամկետների, ինչպես նաեւ երիտասարդ արագիլների շրջանում մահացության պատճառների մասին տեղեկություններ ստանալու համար թռչունների պարանոցին օղակներ են հագցնում, որոնց վրա GPS ցուցիչներ են՝ նրանց հետեւելու համար:

Chief Scientist at American University of Armenia ծրագրի համակարգող Կարեն Աղաբաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ներկայում Հայաստանում 250-300 ճերմակ արագիլ է ձմեռում: Նրանց թիվն ավելանում է այլ թռչուններով, որոնք ժամանում են փետրվարի վերջից մինչեւ մարտի սկիզբը: Էգը ձվադրում է մարտին, իսկ ծնողները հերթով թուխս են նստում 33-34 օր:

Կարեն Աղաբաբյանի խոսքով, այս ծրագրի շրջանակում նախատեսվում է կանոնավոր կերպով հետեւել ճերմալ արագիլներին՝ որպես ջրաճահճային էկոհամակարգի ցուցիչ: Նաեւ ջրաճահճային այլ թռչունների մոնիթորինգ կանցկացվի, պեստիցիդներից կենսաբանական մաքրման աշխատանքներ կտարվեն, էկոլոգիական գյուղմթերքի մարքեթինգ կիրականացվի, կզարգացվի Արարատյան դաշտի էկոակումբների ցանցը, Թուրքիայի հասարակական կազմակերպությունների հետ անդրսահմանային համագործակցություն կհաստատվի եւ այլն:

Ծրագիրն իրականացվում է Whitley Fund for Nature-ի ֆինանսավորմամբ՝ Max Plank Institute for Ornithology-ի, Helmoltz Center for Environmental Research-ի, NABU-ի, WWF Armenia-ի աջակցությամբ: Ծրագիրը գործում է 2006 թվականից, 2007-ին այն Whitley Award մրցանակ է ստացել, եւ դրանից հետո կանոնավոր ֆինանսավորում է ստանում Whitley Fund for Nature-ի, WWF UK-ի, ANSEF-ի, DAAD-ի, Blacksmith Institute-ի, GIS Sustainable Management of Biodiversity-ի, Max Plank Institute for Ornithology-ի կողմից:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ