News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 22-ին, մասնակցել է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացմանը Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսի մասնակցությամբ:եկեղեցու օծմանը ներկա են գործարարներ, պատգամավորներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ: Այստեղ են նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԲՀԿ–ական պատգամավորներ, Իրանի եւ Ռուսաստանի դեսպանները։ Այս պահին նորակառույց եկեղեցում պատարագ է մատուցվում, իսկ բակում հավաքված են հարյուրավոր քաղաքացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ