News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետի մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի առողջական վիճակը լավ չէ, սակայն նրանք միջնորդություն չեն ներկայացնում վերջինիս «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանը:

Փաստաբանն ասաց, որ իրենք պահանջել էին մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, սակայն թե նախաքննական մարմինը, թե դատախազը մերժել էին տրամարդել: Այժմ այդ որոշումը բողոքարկել են դատարանում, հուլիսի 30-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կկայանա առաջին նիստը: «Պատճառաբանությունը հետեւյալն է, դեռ նոր է սկսվել նախաքննությունը եւ ապացույցների հավաքման փուլում է, այժմ դրանք  նպատակահարմար չէ տրամադրել: Օրենսդրությամբ սահմանված է, որ ապացույցները ձեռք են բերում, հետո մեղադրանք առաջադրում, բայց մեզ մոտ հակառակն է, մեղադրանքը առաջադրում են, հետո ապացույցները ձեռք բերում»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ խափանման միջոց կալանքը չփոխելու վերաբերյալ որոշումը ստանալուց հետո իրենք կդիմեն Վճռաբեկ դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ