News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պատրաստվում  է Թուրքիայից գնել Turna տեսակի թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանցի սպաները Թուրքիայում մասնագիտական պատրաստություն են անցնում՝ ղեկավարելու Turna սարքերը, որոնք արտադրվում են TAI (Turkish Aerospace Industries, Inc) ընկերությունում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ թուրքական ռազմաարդյունաբերությունը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ հաջողությունների է հասել։

«Իհարկե, թուրքական  արտադրության անօդաչու թռչող սարքերը որակական չափանիշներով չեն կարող համեմատվել իսրայելականների հետ, բայց թուրքական  անօդաչու սարքերը հարկ եղած դեպքում  կարող են օգտագործվել որպես մարտական-հարվածային միջոցներ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանում ներկայումս եղած իսրայելական սարքերը նման հնարավորություն չունեն։ Թուրքական արտադրանքը ձեռք բերելու դեպքում Ադրբեջանը ավելի կբարձրացնի ռազմական տեխնիկական հնարավորությունները։ Մասնավորապես խնդիրը կարևոր է նրանով, որ դրանք հարձակողական են:

Փորձագետի խոսքով՝  նախկինում նշվում էր, որ նման սարքեր Ադրբեջանը Իսրայելի հետ համատեղ արտադրելու էր իր ռազմաարդյունաբերական համալիրում եւ այդ անօդաչուները տեխնիկական եւ մարտավարական շատ բարձր հնարավորություններ էին ունենալու։

Ըստ Հովհաննիսյանի՝ թուրքակական անօդաչու սարքերի գնման մասին տեղեկությունները, հաստատում են այն լուրերը, որ ադրբեջանա-իսրայելական համատեղ ծրագիրը սառեցման փուլում է։

«Կարծում եմ, որ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման այս շրջանում Ադրբեջանը մեծ եղբորը, այսինքն՝ Թուրքիային չնեղացնելու համար ժամանակավարապես սառեցնում է Իսրայելի հետ համատեղ ռազմաարդյունաբերական ծրագիրը, որն ի դեպ նաեւ լուրջ անհանգստություն էր առաջացրել նաեւ Իրանում: Վերջին տարիներին Ադրբեջանին մատակարարված ամենաժամանակակից զենքերը իսրայելական ծնունդ ունեն: Այս առումով նրանց համագործակցության թեկուզ ժամանակավոր դադարեցումը շատ կարևոր է»,- ասաց նա։

Հովհաննիսյանը կարեւորեց, որ միջազգային կառույցմները պետք է ամենայն լրջությամբ Ադրբեջանին զգուշացնեն, որ Բաքուն սպառազինության վազքին վերջ տա, քանի որ տարածաշրջանում բարձր տեխնոլոգիական եւ հարձակողական միջոցների կուտակումը, որոնց կողմը իր ուշադրությունը կենտրոնացրել է Ադրբեջանը, սպառազինության վազքի է ստիպում մասնակցել ոչ միայն Հայաստանին, այլ նաև Վրաստանին, Իրանին, ինչպես նաեւ նույնիսկ Միջին Ասիայի երկրներին։ Որոնցից է հատկապես հսկայական էներգակիրների պաշարով Թուրքմենստանը, որն ի դեպ տարածքային չլուծված խնդիրներ ունի Ադրբեջանի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ Հայաստանում բաժանում են սեւերի եւ սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Շարմազանով
Բավ է Հայրենիքը բաժանել նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների եւ հակահանրապետականների, սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների…
Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Շարմազանով
Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարում ժխտումը, այլ նաեւ պանթուրքիզմ ու հայատյացություն են քարոզում...
Պանթյուրքիզմը կարող է իրականություն դառնալ Վրաստանի միջոցով, դա թույլ տալ չի կարելի. պատգամավոր
Նա հավելեց, որ այդ պատճառով Կառավարության ծրագրում պետք է մեծ ուշադրություն դարձնել հայ-վրացական հարաբերություններին...
Հիմա էլ Շվեդիան է չեղարկել թուրք գործչի հանդիպումը թուրքական համայնքի հետ
Ավելի վաղ Գերմանիան ու Հոլանդիան եւս չեղարկել են թուրք նախարարների քարոզչական հանդիպումներն իրենց երկրի տարածքում․․․
«Նացիզմը եւ պանթուրքիզմը. Համեմատական մոտեցում» թեմայով դասախոսություն Աթենքում
«Հունահայկական» հետազոտությունների եւ Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի մշակութային կենտրոնների համագործակցությամբ կազամակերպված միջոցառումը ներկայացվեց «Հունահայկական» հետազոտությունների կենտրոնի նախագահ՝ պարոն Հայկ Գասարճյանը...
Չինական ոստիկանությունը սպանել է կացիններով զինված տասնյակ մարդկանց
Անկարգությունները տեղի են ունեցել Շաչե քաղաքի մոտակայքում: Կացիններով ու դանակներով զինված մարդիկ գրոհել են ոստիկանական բաժանմունքի վրա, ինչպես նաեւ հարձակվել տեղացի բնակիչների վրա եւ մոտ 30 ոստիկանական...
Ամենաշատ