News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեռ հայտնի չէ, թե արդյոք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կմասնակցի՞ ՀԱՊԿ-ի Երեւանում կայանալիք գագաթաժողովին: Լրատվամիջոցների այս տեղեկատվության վերաբերյալ NEWS.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, սակայն նրանք հրաժարվել են որեւէ բան ասել: «Մենք չենք մեկնաբանում լրատվամիջոցներում հայտնված շշուկները, այլ միայն կոնկրետ տեղեկություն ենք տալիս: Համապատասխան տեղեկատվությունը կհայտնվի Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում, երբ դա նպատակահարմար համարվի»,- պատասխանել են Լուկաշենկոյի մամուլի ծառայությունում:

Նշենք, որ ՀԱՊԿ գագաթաժողովը կայանալու է օգոստոսի 20-22-ին Երեւանում: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ արդեն մի քանի օր է շատ լարված են Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների հարաբերությունները:

Օգոստոսի 13-ին Լուկաշենկոն, պատասխանելով Մեդվեդեւի հանդիմանությանը, որ Բելառուսի նախագահի չի կատարում իր խոստումը եւ չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, մեղադրել է ՌԴ նախագահին անբարեխղճության մեջ: Ի պատասխան, Մեդվեդեւի օգնական Սերգեյ Պրիխոդկոն պատրաստակամություն է հայտնել հրապարակել ՀԱՊԿ գագաթաժողովում Լուկաշենկոյի ելույթի սղագրությունը, որտեղ նա ոչ միայն խոստանում է ճանաչել Աբխզիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, այլ նաեւ այլ հայտարարություններ է անում, որոնք «անհետաքրքիր չեն լինի ինչպես Բելառուսի, այնպես էլ միջազգային հանրության համար»: Օգոստոսի 2-ին Սոչիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը մեջբերել է Լուկաշենկոյի խոսքերը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին, որը նա ասել է 2008-ին ՀԱՊԿ գագաթաժողովում: «Նա ասել է. «Ես հանդիսավորությամբ խոստանում եմ, որ կանեմ ամեն ինչ ամենակարճ ժամանակում»,- հիշեցնում է «Կոմերսանտը»:

Իսկ ահա Բելառուսի նախագահն օգոստոսի 13-ին հայտարարել է, որ Մեդվեդեւը «ինչ-որ բան կիսատ է ասում»: «Լուկաշենկոն ոչ մի տեղ հանդիսավորությամբ չի խոստացել եւ ոչ ոք դա չի լսել: Լուկաշենկոն խոսել է ճանաչման մասին, բայց միայն հետեւյալ կոնտեքստում. Եթե Ռուսաստանը պատասխան քայլեր ձեռնարկեր, իրավիճակն այլ կլիներ»,- ասել է Լուկաշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ