News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, երկու օր առաջ ձերբակալվել է «Սդղի գյոլ»-ի գործով, հորդորում է գնահատականներ տալուց առաջ սպասել քննության ավարտին:

«Ամեն մի քաղաքացի օրենքի առաջ պատասխանատու է: Կքննեն, ճիշտը կներկայացվի»,- NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հուլիսի 27-ին ասաց Սուրիկ Խաչատրյանը:

Այլ հարցերի Սուրիկ Խաչատրյանը չպատասխանեց՝ նշելով, որ քննություն է ընթանում:

Նշենք, որ Տիգրան Խաչատրյանն այս պահին Քննչական կոմիտեում է։

Տիգրան Խաչատրյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի առաջին մասով՝ Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:

Ըստ նախաքննության՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ժամանակ մի խումբ անձիք բռնություն են գործադրել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ: Մուշեղ Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հարություն Զաքարյանին` ծանր մարմնական վնաս: Նշենք, որ վիճաբանությունից առաջ Գորիսում տեղի էր ունեցել ավտովթար, վնասվել էր Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ