News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Փորձ է արվում միջոցներ գտնել ազատ արձակելու «Սդղի գյոլի» գործով կալանավորված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Կատարվածն իրենց ընտանիքի անդամների հերթական դրսեւորումն է, փորձ է կատարվել իրենց հանել այդ պատմությունից, այս անգամ առայժմ դա չի ստացվում: Իրենք օգնելու միջոցների շատ մեծ տեսականի ունեն: Չգիտեմ՝ այս անգամ որն են պլանավորել: Այն, որ գործի քննության հիմնական նպատակն է գտնել այդ ընտանիքին օգնելու միջոցներ, ինձ համար պարզից պարզ է, որովհետեւ  այդ ձեռագրին ծանոթ եմ»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանի մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կասկածվում է վիճաբանության ժամանակ Հարություն Զաքարյանի աչքը վնասելու մեջ, ինչի հետեւանքով նա կորցրել է տեսողությունը: Վիճաբանությունը տեղի էր ունեցել 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմանում՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Տիգրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա փաստաբանը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Մայիսի 2-ին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության փորած փոսի պատճառով...
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը
Վթարի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 36 մարդ, որից 6-ը` ծանր...
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Պարզվում է նաև տուժած քաղաքացու ինքնությունը...
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (վիդեո)
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին, ժամը 00:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Ամենաշատ