News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2015թ. առաջին 5 ամիսների տվյալներով`Հայաստանում ծնվել է 8148 տղա եւ 7270  աղջիկ: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ավելացնելով որ 100 աղջկա հաշվով ծնվել է 113 տղա, իսկ 100 աղջկան, ըստ կենսաբանական միջինի, բաժին է ընկնում 102-106 տղա: 

Կարինե Կույումջյանը նշեց, որ նորածիններին տրվող անուններից ամենատարածվածները  Նարեն եւ Դավիթն են։

Առաջին հինգ ամիսների տվյալներով` աղջիկ երեխաների ամենատարածված անունների թոփ տասնյակը նվազման կարգով այսպիսին է` Նարե, Մարի, Մարիա, Անահիտ, Մանե, Միլենա, Մարիամ, Անգելինա, Անի, Էլեն, տղաներինը` Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Գոռ, Արման, Ալեն, Էրիկ, Արթուր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ