News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եզդիների ցեղասպանության մեկ տարվա կապակցությամբ ստեղծվել է եզդիների ցեղասպանության խորհրդանիշը, որի վրա պատկերված է լոտոս ծաղիկը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության անդամ Ռոման Ավդոյանը։

«Գաղափարը աշխարհի տարբեր մասերից հավաքված եզդի երիտասարդներից կազմված «Մայե» միավորմանն է։ Որպես խորհրդանիշ ընտրվել է լոտոս ծաղիկը, քանի որ այս ծաղիկը եզդիների համար ունի խոր նշանակություն։ Լոտոսը եթե պոկում  և նույնիսկ 100 տարի այդպես թողնում են, նորից  տնկելու դեպքում շատ արագ վերականգնվում և աճում է։  Այսքանով այն շատ է կապված եզդիների ճակատագրի հետ։ Բոլորին էլ հայտնի է, որ եզդիները երկար տարիներ ցեղասպանության  են ենթարկվում, սակայն իրենց հզոր կամքի շնորհիվ մինչև այսօր կան ու կլինեն։ Այս ծաղիկը ընդհանրապես սպիտակ է, սակայն մեր խոհրդանիշում այն ունի դեղին երանգ, քանի որ այն նման է արևին, իսկ եզդիները պաշտում են Արևը»,-ասաց նա։

Ռոման Ավդոյանը նաև նշեց, որ լոտոս ծաղիկի թերթիկների ծայրերը կարմիր գույնով են պատկերված, որը խուհրդանշում է սպանված եզդիների արյունը. «Մեջտեղում DYN հապավումն է գրված՝  Destruction of Yezidi nation, որը թարգմանաբար նշանակում է «Եզդի ազգի ոչնչացում»։

Ռոման Ավդոյանը նաև նշեց, որ օգոստոսի 3-ին լրանում է Իրաքում «Իսլամական պետության» կողմից իրականացվող եզդիների ցեղասպանության 1 տարին, Հայաստանի եզդի համայնքը այն նշելու է Երևանի Օղակաձև այգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ