News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ»:

Պարոն Նազարյան, «Ոտքի՛, Հայաստանը» Ձեր հրաժարականի պահանջը հանձնեց ՀԾԿ հանձնաժողովին։ Երբ կպատասխանեք նամակի՞ն։

Նամակն անստորագիր ենք ստացել, որեւէ ստորագրություն նամակի տակ չկա, միայն գրված է «Ոտքի՛, Հայաստան», բայց որեւէ մեկը չի ստորագրել այն։ «Ո՛չ թալանին» նախաձեռնող խումբը մեզ արդեն երրորդ նամակն է գրում, մենք երեք նամակին էլ սիրով պատասխանել ենք, քանի որ տակը կա ստորագրություն, կոնտակտային տվյալներ՝ հեռախոս, հասցե  եւ այլն, մինչդեռ այստեղ որեւէ բան չկա։ Բացի այդ, «Ոտքի՛, Հայաստան»-ի նամակը որպես ձեւակերպված նամակ անգրագետ է, երեք թիվ են ներկայացնում վնասների մասով եւ փոխանակ ստանան 30 մլիլիարդ, գրում են 51 միլիարդ։ Երրորդ, այն խիստ անձնավորված ու վիրավորական տոնայնության մեջ է գրված՝ ճիճուներ եւ այլն մեր հասցեին։ Հիմա պարզ հարց տամ՝ դուք լինեիք, այդ նամակի հետ ինչպե՞ս կվարվեիք։ Նախ անստորագիր է, երկրորդ՝ անգրագետ է, երրորդ՝ վիրավորական։

Մեկը հարցնող լինի ՝ էս երկրի համար ինչ եք արել, որ քարն եք մյուս քարի վրա դրել, որ նման մարդկանց անցյալը, կենսագրությունը ճիճուներ եք որակավորում։

Ես իմ ամբողջ գիտակցական կյանքում այնքան բան եմ արել, որ եթե բոլորը հավաքվեն ու սրանից մի 30 տարի էլ անեն, իմ արածի 10 տոկոսը չեն կարող անել։ Իսկ այսօր ինձ պիտակավորում, ճիճու են անվանում։ Դաստիարակություն էլ չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ