News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե Անդրանիկ Նիկողոսյանն իմ ընտրվելու հարցն է քննարկում, ինքը ազատ է, կարող է այն վիճարկել, եթե իհարկե նման հնարավորություններ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով վերջինիս այն հայտարարությանը, թե Էդմոն Մարուքյանը ԱԺ պատգամավոր է դարձել ոստիկանության կեղծ տեղեկանքի հիման վրա:

Հիշեցնենք, որ Մարուքյանը պահանջում է Նիկողոսյանից հետ վերցնել ԱԺ-ի շնորհած բարձրագույն պարգեւը՝ ԱԺ պատվո մեդալը, Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին արած հայտարարության համար:

Նա նշեց, որ Անդրանիկ Նիկողոսյանի այդ հայտարարությունը իրեն չի ուղղված, այլ ուղղված է վերջինիս բարձր պարգեւներ տվողներին: «Ես իր հետ քննարկման դաշտ չեմ մտնի, նա ինձ համար այդ մակարդակում գոյություն չունի, սա արդեն լկտիության մյուս մակարդակն է, իր հետ կապված արդեն ամեն ինչ ասված է, մինչեւ վերջ պետք է գնանք ու նրան զրկենք պարգեւներից, երեւի այդպես փորձում է շեղել իր մեդալների պատմությունից, չի հաջողվի: Իր նման մարդիկ չեն կարող սպառնալ կամ հարցականի տակ դնել ժողովրդի կողմից ընտրված առաջնային մանդատ ունեցողներին, դա ծիծաղելի է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ ոստիկանական կեղծ տեղեկանքի մասին է խոսում Նիկողոսյանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե Անդրանիկ Նիկողոսյանը տվյալներ ունի, կարող է դիմել դատարան, դատախազություն կամ պետդումա:

Նշենք, որ ժամանակին լրատվամիջոցները գրել էին, թե Էդմոն Մարուքյանը 1 տարուց ավելի բացակայել է երկրից, սակայն նրան տրվել է կեղծ տեղեկանք այն մասին, որ վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում:  Պատգամավորը հայտարարել էր, որ ինքը մշտական չի բացակայել, այլ գնացել-եկել է, ոստիկանությունը եւս հերքել էր տեղեկությունները:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի պահանջին՝ Նիկողոսյանից հետ վերցնել ԱԺ-ի շնորհած բարձրագույն պարգեւը ԱԺ պատվո մեդալը Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին արած հայտարարության համար, Նիկոդոսյանն ասել է, թե ավելի հեշտ է Մարուքյանից մանդատը հետ վերցնել, քան իրենից իր ստացած պարգեւները: «Ի դեպ, ես էլ տեղյակ եմ, որ Մարուքյանը ոստիկանության կողմից տրված կեղծ տեղականքի հիման վրա է ընտրվել ԱԺ պատգամավոր, ու նրա կեղծիքը համառորեն կոծկեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ հայտնի պատճառներով»,-ասել է Նիկողոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ