News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը դատարանում ցուցմունք է տվել Վալերի Պերմյակովի գործով: Հիշեցնենք, որ բազայի պետը ներկայացնում է տուժող կողմը (ֆոտոռեպորտաժ):

Գեներալ-մայորը հիշեցրել է, որ Վալերի Պերմյակովի գործողությունների կապակությամբ հետաքննություն է ընթացել: Զինծառայողը Գյումրիում է եղել 2014թ. դեկտեմբերի 3-ից:

Հունվարի 11-ին Պերմյակովը սահմանված կարգով անցել է հերթապահության: Ժամը 3:20-ին զորամասի հրամանատարին զեկուցել են, որ փշալարե  ցանկապատը ճեղքված է, եւ հայտնաբերվել է բաճկոն ու գլխարկ-սաղավարտ: Հայ իրավապահների հետ համագործակցելով՝ սկսվել են որոնումները:

Ժամը 11:45 տեղեկություն է ստացվել այն մասին, որ սեփական տներից մեկում սպանված քաղաքացիներ են հայտնաբերվել: Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել էր ինքնաձիգ, սվին-դանակ, փամփուշտներ եւ  Պերմյակովի հագուստն ու կոշիկները:

Բազայի պետի խոսքով՝ մինչեւ միջադեպը Պերմյակովից ոչ մի բողոք չի եղել: Առողջական վիճակը լավ էր, բուժօգնության համար երբեք չի դիմել, գործընկերների հետ նորմալ ընկերական հարաբերություններ է ունեցել: Տեղի բնակիչների հետ շփումներ չեն նկատվել:

Ինչպես պնդում է գեներալը, հունվարի 11-ին Պերմյակովը ընկերներից եւ ծանոթներից հաղորդագրություն չի ստացել: Վալերի Պերմյակովը լքել է բազայի տարածքը առանց հարգելի պատճառների, արձանագրեց գեներալ-մայորը:

Նշենք, որ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատարավարությունը մեկնարկել է Գյումրիում: ՌԴ Հյուսիսկովկասյան մարզային զինվորական դատարանի ենթակայության ներքո գտնվող ռուսական կայազորային զինվորական դատարանը մեղադրյալի նկատմամբ վճիռ է կայացնելու երեք մեղադրանքներով՝ զենքով դասալքություն, զենքի եւ զինամթերքի հափշտակություն եւ զենքի եւ զինամթերքի անօրինական ձեռքբերելը, փոխանցելը, պահելը, տեղափոխելը կամ կրելը:

Սպանության մասով քրեական գործով կզբաղվեն հայկական դատական մարմինները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ