News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լիբանանի խորհրդարանի պատգամավորները դարձյալ չեն կարողացել հանրապետության նախագահ ընտրել։ Պլաս դ՛Էթուալ պալատում հավաքված օրենսդիրների թիվը դարձյալ բավարար չի եղել քվեարկության համար։ Քվորումի բացակայության հետեւանքով  խոսնակ Նաբիհ Բերին արդեն  27-րդ անգամ հետաձգել է հանրապետության նախագահի ընտրությունը։ Ժողովրդի ընտրյալներին առաջարկվել է ներկա լինել սեպտեմբերի 2-ի նիստին։

Բարձրագույն պետական պաշտոնը թափուր է անցյալ տարվա մայիսի  25-ից ի վեր, երբ Միշել Սուլեյմանը հեռացավ նախագահական պալատից։  Լիբանանի կրոնական կառուցվածքի համաձայն, պետության ղեկավարի պաշտոնին առաջադրվում է մարոնիթների համայնքի ներկայացուցիչը․ մարոնիթները տեղի քրիստոնյաների շրջանում մեծամասնություն են կազմում։  Ինչպես նշել է Նահարնետ տեղեկատվական կայքը, քվեարկության անցկացման համար անհրաժեշտ է, որ դահլիճում ներկա լինի 128 պատգամավորից առնվազն 86-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ընտրությունները ձախողվում են խորհրդարանում խոշորագույն քրիստոնեական խմբակցության բոյկոտի պատճառով։ Խմբակցությունը ղեկավարում է  Ազատ հայրենասիրական շարժման առաջնորդ Միշել Աունը։  Աունի կողմնակիցները փորձում են հասնել ընտրական նոր օրենսգրքի ընդունմանը եւ նախագահի ընտրությունից առաջ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը։   «Պատգամավորների պալատն իր ներկա վիճակում չի կարող երկրի ղեկավար ընտրել», -համարում է ԱՀՇ-ի առաջնորդը։

ԱՀՇ-ի ակտիվիստներն այսօր նոր հակակառավարական ցույց են նախապատրաստում Բեյրութի կենտրոնում։ Նրանք երկրի ղեկավարի պարտականությունները կատարող  վարչապետ Թամամ Սալամին մեղադրում են  «նախագահի իրավասությունների բռնի յուրացման համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ