News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«ContourGlobal» ընկերությունը եւ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել են Որոտանի ՀԷԿ-ի ակտիվների ձեռք բերման գործարքի ավարտի մասին․ ՀԷԿ-ը բաղկացած է երեք առանձին էլեկտրակայանից, որոնց գումարային  հզորությունը 405 ՄԳՎատտ է։

«ContourGlobal» ընկերության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան, որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է, ձեռք է բերել  «ContourGlobal Hydro Cascade»-ի բաժնետոմսերի 20%-ը, որպեսզի նպաստի Որոտանի կասկադ ՀԷԿ-ի ձեռք բերմանը, շահագործմանը եւ վերականգնմանը։ Նախագիծն ուղղված է էլեկտրամատակարարման վստահելիության բարձրացմանը եւ երկրի էներգետիկ ոլորտի ամրապնդմանը։ 

ՀԷԿ-ի ձեռք բերումը Հայաստանի պատմության մեջ ամերիկյան ամենախոշոր մասնավոր ներդրումն է եւ ամերիկյան առաջին ներդրումը երկրի էներգետիկայի ոլորտում։ Որոտանի կասկադ ՀԷԿ-ն ապահովում է Հայաստանի էներգահամակարգի հաստատված հզորության մոտ 15%-ը։

Ըստ համաձայնագրի պայմանների, «ContourGlobal Hydro Cascade»-ը կտնօրինի եւ կկառավարի երեք հիդրոէներգետիկ կառույցները, որոնք տեղակայված են Որոտան գետի վրա՝ էլեկտրաէներգիան մղելով Հայաստանի էլեկտրական ցանցեր էլեկտրաէներգիայի գնման երկարաժամկետ համաձայնագրի շրջանակում։ Վերակառուցման ծրագրի շրջանակում «ContourGlobal»-ը հետագա վեց տարիների ընթացքում ավելի քան 50 միլիոն եվրո կներդնի կայանների արդիականացման եւ դրանց շահագործման բնութագրերի բարելավման, անվտանգության, վստահելիության, արդյունավետության մեծացման նպատակով։ «ContourGlobal»-ը ակնկալում է, որ արդիականացման արդյունքում կստեղծվի 150 կարճաժամկետ աշխատատեղ ի հավելումն 150 երկարաժամկետ աշխատատեղի՝ տեխնիկական աշխատողների համար։ 

«ContourGlobal»-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը նշել է, որ ընկերությունը ձգտում է Հայաստանի Հանրապետության համար արդյունավետ գործընկեր լինել։ «Մենք շատ ուրախ ենք հայտարարել Որոտանի գործարքի ավարտի եւ այն մասին, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան մեզ կմիանա բաժնետիրական կապիտալում գործընկերոջ կարգավիճակով։ Մենք կառավարությանը շնորհակալ ենք վստահության համար եւ անհամբեր սպասում ենք՝ էական եւ կարեւոր ներդրում ունենալու երկրի առանցքային ենթակառուցվածքներից մեկի մեջ։  Մենք նաեւ շատ ուրախ ենք ՄՖԿ-ի հետ մեր գրեթե տասնամյա համագործակցության հիմքի վրա ամբողջ աշխարհով մեկ համատեղ ներդրումներ անել զարգացման նախագծերում», – հայտարարել է Բրանդտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ