Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ Գյումրիում ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը, ով մեղադրվում է ՀՀ 7 քաղաքացիների սպանության մեջ, փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին:
«ՀՀ 7 քաղաքացիների սպանության համար Պերմյակովին պատասխանատվության ենթարկելու նպատակով, նրա նկատմամբ հարուցված քրեական գործը, ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին համաձայնագրի համաձայն, ուղարկվել է ՀՀ պատկան մարմինների ենթակայության տակ, որոնք կկայացնեն համապատասխան որոշում»,-հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշենք, որ օգոստոսի 12-ին Գյումրիում ՌԴ Հյուսիսկովկասյան մարզային զինվորական դատարանի ենթակայության ներքո գտնվող ռուսական կայազորային զինվորական դատարանը ռուսական ռազմակայանի զինծառայող Պերմյակովին դատապարտել է 10 տաևրվա ազատազրկման՝ դասալքության համար:
Ավետիսյանների ընտանիքի սպանության մասով քրեական գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի ենթակայության տակ:




























