News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը միջամտում է Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններին եւ փորձում է որոշել, թե ոն է հայաստանի համար ձեռնտու, որը՝ ոչ: Այս մասին, այսօր՝ օգոսոտոսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, փորձագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Իրանի դեմ պատժամիջոցները հանելուց հետո Հայաստանի առջեւ բացվող հեռանրակներին եւ դրանում ՌԴ դերին:

Նրա խոսքով, Իրանը Հայաստանի այն հարեւաններից է, որը շահագրգռված է Հայաստանի անկախությամբ: «Ակնհայտ է, որ Ռուսաստանը բացարձակապես շահագրգռված չէ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ազատությամբ: Ստեղծված իրավիճակում Հայաստանը կարող է դառնալ ամենակարեւոր երկիրն այն տեսանկյունից, որ կարող է կապել Իրանը Եվրոպային: Բայց Հայաստանն այս ողջ ընթացքում շատ պասիվ է եղել, որովհետեւ մեր ռազմավարական դաշնակիցը թույլ չի տալիս մեզ ազատ լինել»,-ընդգծել է Սաֆարյանը: Նրա ներկայացմամբ, Ռուսաստանը դեմ է Իրանի եւ Եվրոպայի հարաբերությունների բարելավմանը:

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը ստորագրվել է հուլիսի 14-ին Վիեննայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ