News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Թուզլայ թաղամասում գտնվող հայկական որբանոցի՝ Քամփ Արմենիի վրա օգոստոսի 13-ին երեկոյան հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը:

Նրանց փոխանցմամբ՝ որբանոցը չքանդելու համար իրականացվող հերթապահության 100-րդ օրն անհայտ անձինք հարձակվել են հսկողներից երկուսի վրա եւ ծեծի ենթարկել նրանց:

Հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել հսկողություն իրականացնող «Նոր զարթոնք» կազմակերպությունը:

«Օրեր շարունակ տեւող ոտնձգություններից հետո օգոստոսի 13-ին ժամը 23:30-ի սահմաններում ֆաշիստական հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձինք երկու մեքենայով եկել են Քամփ Արմենի մոտ եւ փայտերով հարձակվել հսկողների վրա: Հարձակումը կանխվել է, սակայն մեր երկու ընկերները ծեծի են ենթարկվել»,- ասված է հայտարարության մեջ:

«Նոր Զարթոնքը» հայտարարել է, որ չնայած այս ամենին՝ իրենք շարունակելու են պայքարը եւ չեն հանձնվելու:

Նշենք, որ Քամփ Արմենի շենքի քանդումը, որտեղ Հրանտ Դինքի եւ նրա կնոջ գլխավորությամբ բազմաթիվ հայ որբեր են մնացել, մեծ արձագանք է ստացել: Արդեն 3 ամսից ավելի է՝ ինչ մարդիկ գիշերում են այդ տարածքում՝ թույլ չտալով քանդել որբանոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ