News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում աղբի վերամշակման գործարան կստեղծվի։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Մայրաքաղաքի քաղաքապետարանն արդեն ստացել է ներդրումային առաջարկներ մի շարք եվրոպական եւ կանադական ընկերություններից, ավելացրել է նա։

Առաջարկները խստորեն տարբերվում են ըստ վերամշակման ենթադրյալ ծավալի եւ այն արտադրանքի, որը նախատեսվում է արդյունքում ստանալ։ Աղբի նախնական տեսակավորման տարբերակը քաղաքի իշխանությունները չեն դիտարկում․ նրանց հետազոտության արդյունքում պարզվել է, որ քաղաքում այնքան աղբ չի գոյանում, որ դրա նախնական տեսակավորումը տնտեսապես շահավետ լիներ։ «Իսկ աղբանոցից վերցված աղբը վերամշակելու տարբերակը կարելի է քննարկել որպես պոտենցիալ շահավետ բիզնես-նախագիծ։ Վերամշակող գործարանի կառուցումը մենք համարում ենք  ինքնածախսածածկող, դրա համար էլ չենք ուզում դրա համար վարկ վերցնել։  Այդ հարցը բիզնեսն էլ կարող է լուծել», - պարզաբանել է Նիկոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ