Պակիստանի Փենջաբ գավառում ներքին գործերի նախարար Շուջի Կհանզադայի գրասենյակում օգոստոսի 16-ին պայթյուն է որոտացել: Զոհերի թիվը հասել է 9-ի:
Express Tribune-ի փոխանցմամբ, պայթյունի պահին աշխատավայրում եղած նախարարը զոհվել է: Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Կհանզադան լուրջ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Պայթյունի արդյունքում շենքի տանիքը փլուզվել է: Փլատակների տակ մինչեւ 25 մարդ կարող է լինել:
Պատահարի պատճառների եւ մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն ականատեսները հավաստում են, որ պայթյունը մահապարտ-ահաբեկիչն է իրականացրել: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն ու պետության ՆԳ նախարար Չոուդրի Նիսար Ալի Հանը դատապարտել են ահաբեկչությունը: