News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան Ռուսաստանին ուղարկել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի  նախագիծը եւ ռուսական կողմից պատասխանի է սպասում: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:

Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարման ծավալը կես տարվա ընթացքում 8% տոկոսով նվազել է: Յըլդըզը նշել է, որ Թուրքիայի ազգային տարադրամի անկումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում բյուջեի համար, որովհետեւ երկիրը ստիպված է գազի համար հավելյալ 3,82 միլիարդ վճարել, փոխանցում է Gazeta.ru со-ն ` վկայակոչելով Reuters-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բալկանյան երկրները` Սերբիան, Մակեդոնիան, Հունաստանը եւ Հունգարիան հետաքրքրված են, որ «Թուրքական հոսքը» հասնի մինչեւ Ավստրիայի տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ