News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում հարցվածների 95%-ը հավանություն է տվել էլեկտրականության թանկացման դեմ  Բաղրամյան պողոտայում երկու ամիս առաջ տեղի ունեցած ցույցերին: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացվել է Հայաստանում  Gallup ցանցի ներկայացուցչության կողմից: Հարցումն անցկացվել է հուլիսի 6 – 13-ին Երեւանում եւ շրջաններում` 1 106 մարդու մասնակցությամբ:

Ինչպես օգոստոսի 21-ին լրագրողներին հայտնել է ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հունիսի 17-ին թանկացման մասին հայտարարությունից հետո ցուցարարների` Ազատության հրապարակ դուրս գալու, իսկ հետո նաեւ` Բաղրամյան պողոտան փակելու որոշումը միանշանակ դրական է գնահատել հարվածների 73%-ը, իսկ ավելի շուտ դրական` 22%-ը: 

Ցույցներն ավելի շուտ բացասաբար կամ միանշանակ բացասաբար է գնահատել միայն 2%-ը, եւս 1%-ը դժվարացել է պատասխանել: 

Ցույցերին մասնակցած լինելու մասին հայտարարել է 15%-ը (հիշեցնենք, որ քիչ թե շատ մեծ ցույցեր տեղի են ունեցել միայն Երեւանում եւ Գյումրիում):

Այդ 15%-ից  73%-ը ցույց է արել Բաղրամյան պողոտայում, 24% -ը` Ազատության հրապարակում, 11% -ը` Գյումրիում, 1% -ը` այլ քաղաքներում: Եվս 7%-ը հայտարարել է, որ մասնակցել է համացանցով, այդ թվում նաեւ` սոցցանցերով` բողոքներ ներկայացնելով:  «Վատ արդյունք չէ, մենք ակնկալում էինք, թե ավելի մեծ կլինի համացանցային միտինգավորների տոկոսը», - հայտարարել է Նավասարդյանը:   

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ բողոքներին, ՀԾԿՀ-ը հունիսի 17-ին հաստատել էր էլեկտրականության սակագնի 6,93 դրամով բարձրացումը` գինը հասցնելով մինչեւ  մեկ կիլովատտ/ժամի համար 48,78 դրամի (մոտ 10,3 ամերիկյան ցենտի):

Հունիսի 27-ին` ցույցերի 6-րդ օրը, Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել պետական պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են տնտեսական քաղաքականության համար:  Խորհրդակցության ընթացքում նա հայտարարել է, որ մինչեւ միջազգային աուդիտի ավարտը, որը կստուգի սակագնի բարձրացման պահանջի արդարացիությունը, Կառավարությունն իր վրա կվերցնի հավելյալ   6,93 դրամի բեռը:

Ֆինանսավորումը կշարունակվի մինչեւ С Deloitte & Touche CIS խորհրդատվական ընկերության կողմից վերլուծության ավարտը. այդ ընկերությունն ընտրվել է միջազգային տենդերի արդյունքում եւ պատրաստվում  է իր աշխատանքն ավարտել  16 շաբաթվա ընթացքում:

Եթե խորհրդատվության արդյունքում թանկացումն արդարացված համարվի, սպառողները կսկսեն վաճառել նոր սակագնով: Հակառակ դեպքում պետությունը միջոցներ կձեռնարկի, որպեսզի «Հայաստանի էլցանցերից» հետ վերցնի հավելյալ գումարը եւ պատասխանատվության կանչի թանկացման համար մեղավոր բոլոր պաշտոնատար անձանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ