News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպությունը, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ, հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը մասնակցում է «CLEEN-2015» (Էներգաարդյունավետություն. ոլորտի ՀԿ կոալիցիայի ստեղծում) ծրագրին: Ծրագրի նպատակն է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Հայաստանի հասարակական կազմակերպություններին ապահովել էներգախնայողության եւ էներգետիկ քաղաքականության ձեւավորման մասին անհրաժեշտ գիտելիքներով, բարձրացնել նրանց մասնակցությունը որոշումների կայացման եւ քաղաքական երկխոսության գործընթացում, ինչպես նաեւ մոնիտորինգների միջոցով վերահսկել կառավարության գործողությունները:

Հայաստանի էներգատարությունը մոտ 2,6 անգամ բարձր է Եվրամիության միջին ցուցանիշների համեմատ: Հայասատանն ունի վերականգնվող էներգիայի գրեթե բոլոր տեսակների բազում ռեսուրսներ եւ շենքերում էներգախնայողություն ապահովելու չօգտագործված պոտենցիալ, սակայն «CLEEN-2015» ծրագրի շրջանակում «Եղվարդ»  երիտասարդական-բնապահպանական ՀԿ կողմից իրականացված հարցումների տվյալներով՝ մեծամասնությունը որպես ջեռուցման միջոց է նշել գազը, 50 տնային տնտեսությունից 17-ը (Ախուրյան համայնքում)՝ փայտը: Հարցված տնային տնտեսություններից ոչ մեկը որպես միջոց չի նշել վերականգնվող էներգիան, որն արտադրվում է բնական ռեսուրսներից, ինչպիսիք են արեւի լույսը, քամին, ջուրը, կենսազանգվածը եւ երկրաջերմային էներգիան:

Ծրագրի ղեկավար Լեւոն Իգիթյանի խոսքով՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը նախատեսված է իրականացնել 4 սեմինար-դասընթաց: Այս փուլն ամբողջովին միտված է 4 երկրներում ՀԿ-ների միջեւ տարածքային համագործակցության ցանց ստեղծելուն: «Մենք կարեւորում ենք ծրագրի նշանակությունը, քանի որ էլեկտրաէներգիայի, գազի եւ այլնի գները օր-օրի բարձրանում են, իսկ էներգաարդյունավետությունը որեւէ արդյունաբերական ճյուղում պարզապես նշանակում է արտադրել նույն արտադրանքը ավելի քիչ էներգիա ծախսելով կամ արտադրել ավելի շատ արտադրանք նույն էներգիան ծախսելով: Արդյունքում, մեկ միավոր արտադրանք թողարկելու համար պահանջվող էներգիան նվազում է, ինչը հանգեցնում է դրամի խնայմանը»:

Ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ, «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի կողմից՝ Երիտասարդական ակումբների դաշնության, Ախալցխայի «Համայնքային սոցիալական զարգացման կենտրոն» ՀԿ եւ Եվրոպայի կանայք հանուն ապագայի (WECF) աջակցությամբ:

Ծրագրի գործընկերներն են «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը, Ախուրյան երիտասարդական ՀԿ, «Տապան» էկո-ակումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պլանային գազանջատում Արարատի մարզի Գեղանիստ գյուղում
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 7-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն...
Պլանային գազանջատում Կոտայքի մարզում
Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի գազասպառողների գազամատակարարում...
Նավթի գները նվազում են
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.63 տոկոսով եւ կազմել 40.75 դոլար մեկ բարելի դիմաց...
Պլանային գազանջատում Գեղարքունիքի մարզում ու Երևանի մի շարք թաղամասերում
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 4-ին ժամը...
Լեհաստանը տուգանել է «Գազպրոմ»-ին 50 միլիոն եվրոյի չափով
Նման մեծ տուգանքի կիրառման պատճառը «Գազպրոմ»-ի հրաժարվելն էր UOKiK- ին տրամադրել կարգավորիչի կողմից պահանջվող տվյալները...
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.62 տոկոսով եւ կազմել 40.02 դոլար մեկ բարելի դիմաց․․․
Ամենաշատ