News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 16-21-ն ընկած ժամանակահատվածում Ղազախստանի Հանրապետության Ժամբիլյան մարզի «Օթար» բնակավայրի մերձակայքում գտնվող զինավանում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի զինծառայողների «Ընկերակցության մարտիկ» խորագրով 7-րդ ամենամյա միջազգային մրցույթը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին:

Ստուգատեսի մասնակիցներն իրենց հմտություններն ու բամիմացությունն են ցուցադրել «Դիպուկահար», «Բազմահմուտ զինվորական», «Էրուդիտ», «Զինվորական ասպետ» եւ «Ատլետ-մարտիկ» անվանակարգերում: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ՀՀ ԶՈւ հավաքական թիմը մասնակցել է բոլոր անվանակարգերում անցկացված մրցումներին՝ աչքի ընկնելով բարձր կատարողական վարպետությամբ եւ նվաճելով մրցանակային տեղեր: Արձանագրված բարձր արդյունքները եւս մեկ անգամ հավաստում են հայ զինվորականի գիտելիքների, հմտությունների եւ ունակություների բարձր մակարդակը, ֆիզիկական եւ հոգեբանական բարձր պատրաստվածությունը:

Մրցույթի մասնակից զինծառայողներին ընդունել եւ արձանագրած բարձր ցուցանիշների կապակցությամբ շնորհավորել է Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ