News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը՝ պատասխանելով հարցին, թե Երեւանում կայացած հանդիպումների ընթացքում ինչ համաձայնության են եկել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ միասեռ ամուսնություններին վերաբերող հոդվածների շուրջ:

«Մեր մեկնաբանությունը որեւէ կերպ ուղղված չի եղել ընտանիքի պաշտպանության կամ ամուսնության իրավունքների սահմանափակմանը: Դա պարզապես տեղեկատվություն է Հայաստանի իշխանություններին, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն: Այս պահին դա է եվրոպական ստանդարտը: Այս շրջանակներում պետք է մեր առաջարկությունը դիտարկել»,-ասաց հանձնաժողովի անդամը:

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովն ավելի վաղ իր առաջարկություններում նշել էր, որ Սահմանադրության նոր նախագծի 34-րդ եւ 15-րդ հոդվածները չպետք է ընկալվեն՝ որպես միասեռ ամուսնությունների արգելք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ