News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ օգոստոսի 26-ին, Կոտայքում ծանոթացել է պտղատու այգիներում եւ նորակառույց ջերմոցային տնտեսությունում իրականացվող աշխատանքներին:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախարարը նախ մեկնել է Ալափարս համայնք, որտեղ եղել է Սերգեյ Գրիգորյանի կողմից 5 հեկտարի վրա հիմնված ազնվամորու այգում, որից 2 հեկտարը մշակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ։ Ընկերության տնօրենի խոսքով՝ այգում մեկ հեկտարի բերքատվությունը կազմում է 4-5 տոննա բերք:

Սերգո Կարապետյանն այնուհետեւ այցելել է Նոր Գեղի համայնքի 20 հեկտարի վրա հիմնված խնձորի այգիներ, որոնց մշակումն իրականացվում է 5 սեփականատերերի կողմից ստեղծված կոոպերատիվի կողմից: Կոոպերատիվի ներկայացուցիչ Սաշա Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այգում մշակվում է յոթ սորտի խնձոր եւ սեպտեմբերի վերջին կսկսվի բերքահավաքը, արտադրանքն իրացվում է հանարապետությունում եւ  ռուսական շուկայում։

Նախարարը եղել է նաեւ 3.2 հեկտարի վրա կառուցվող ելակի արտադրության ջերմոցային տնտեսությունում: Կենսատեխնոլոգ Արամ Ղեւոնդյանի տեղեկացմամբ՝ ելակի սածիլներն օրերս կներկվեն Հոլանդիայից, ելակի աճեցումը կատարվելու է անհող աճեցման ժամանակակից եղանակով:

Նախարարն այցելել է նաեւ Աբովյանում գործող եվրոպական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սնկի արտադրության եւ վերամշակման «Առողջ սունկ» ՍՊԸ:

Սնկի արտադրամասում նախարարի շրջայցի ընթացքում ընկերության տնօրեն Արեգ Ազոյանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին այստեղ արձանագրվել է պատրաստի հումքի, թարմ սնկի եւ սնկի պահածոների արտահանման դինամիկ աճ՝ անցյալ մեկ տարվա ընթացքում հատելով 1 միլիարդ դրամի արտահանման շեմը: Նա նաեւ հավելել է, որ ընկերությունում արտադրվում են թարմ շամպինյոն, կախասունկ եւ պորտոբելլո տեսակի սնկեր, տարեկան արտադրության ծավալը կազմում է շուրջ 960 տոննա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ