News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


12-ամյա Մարտին Բալյանին երկու օր առաջ ծեծի է ենթարկել ընկերոջ հայրը` 36-ամյա Մխիթար Սարգսյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտինի մայրը` Լալա Բալյանը, նշելով, որ նույն բակում բնակվող իր հոր տան տեսախցիկները ֆիքսել են` ինչպես է հարեւանը դաժանորեն ծեծում որդուն երեխաների միջեւ թեթեւ վիճաբանությունից հետո:

«Տանը նստած էինք, տղաս էլ դուրսը խաղում էր, էդ երեխայի հետ։ Կամերայով երեւում ա`վազելով գալիս ա իրա պապան, ոտքով հարվածում ա մեջքին, հետո դեմքին, երեխեն ընկնում ա գետնին, ուշքը գնում ա, նորից գլխից բռնում ա, նորից դեմքին ա հարվածում, նորից գնում ա էն կողմ, էս անգամ էլ քարն ա հետեւից շպրտում, բայց լավ ա, քարը չի կպնում: Երեխաների միջեւ ընդամենը խոսակցություն ա եղել , թեթեւ ինչ-որ խոսքեր են իրար ասել: Ու ինքը առանց զգուշացնելու ծեծում ա, մի հատ էլ հիմա ասում ա` լավ եմ արել, ծեծել եմ, պետք լինի, էլի կծեծեմ»,- պատմեց Մարտինի մայրը` ավելացնելով, որ տղաները շատ մտերիմ են եղել:

Մարտինը մեզ հետ զրույցում պատմեց, որ դեպքի օրը ընկերոջ` Վահագի հետ բակում խաղալիս է եղել, եկել է Վահագի մեծ եղբայրը, նրան տուն է կանչել, ինքը խնդրել է, որ Վահագն ավելի ուշ վերադառնա բակ խաղալու, եղբայրն ասել է` «դու ո՞վ ես, որ իրան ասես` ինքը գա, թե չգա»:

«Ինքն ինձ քֆուր տվեց, ես իրան բրթեցի, իրար բրթբրթեցինք, ահագին ժամանակ անցավ, խաղում էինք, իրա պապան ներվայնացած իջավ, սկսեց ինձ ծեծել` առանց բան ասելու եկավ, խփեց, քցեց, քացով խփեց մեջքիս, ուշքս գնացել էր, հետո մազերիցս բարձրացրել, խփել ա գետնին, ես զարթնել եմ»,- ասաց Մարտինը:

Լալա Բաբայանի խոսքով` դեպքից հետո շտապօգնություն են կանչել, որդուն առաջին օգնություն չեն կարողացել ցուցաբերել, շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Մոր խոսքով` Մարտինը ստացել է քթի կոտրվածք, գանգուղեղի ցնցում, ոստիկանությունը դեպքի մասին իմացել է շտապօգնությունից։

«Բողոքելու եմ, ես սենց չեմ թողնի սա: Ոստիկանությունից եկել են իրանց տուն: Երեկ չէ առաջին օրը տարան, թողեցին, էսօր էլի տարել են հարցաքննելու»,-ասաց տուժած անչափահասի մայրը` նշելով, որ ինքը հետեւելու է, որ որդուն ծեծի ենթարկողը պատժվի:

Մարտինը տխրել է, որ այսօր դպրոց չի կարողացել գնալ: Տղան դպրոց կգնա միայն 10-15 օրից:

«Ես իմ երեխուն չեմ կարողանում դպրոց տանել, կինը էսօր ուրախ-զվարթ, զարդարված հետեւիցս գնում էր դպրոց: Մի հատ բարեւ անգամ չի տալիս, գոնե հարցնի` ո՞նց ա Մարտինը, դպրոց չի գնում, ինչի՞ չի գնում»,- ասաց կինը, որի ամուսինը 1 ամիս առաջ գլխուղեղի կաթվածից մահացել է:

Մարտինը պատմեց, որ փոխարենը իրեն այսօր տեսակցության են եկել ընկերները:

Մարտինն ասաց, որ ցանկանում է, որ «Մխո ձյաձյան» պատժվի, իսկ երբեմնի ընկերոջ հետ երբեք այլեւս չի հաշտվի:

Տեսանյութը NEWS.am-ին է տրամադրել տուժողի մայրը` Լալա Բալյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ