News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր` սեպտեմբերի 5–ին։ 6-ամյա տղան պատահաբար խմել է խաղողի վազերի համար նախատեսված բուժանյութը։

«Առավոտյան թույնը վերցրել էի, որ տանեի, բաղը սրսկեի, ձեռքը գցեց, իմացավ, թե կոլա ա, խմեց: Տարանք Արմավիրի հիվանդանոց, այնտեղից էլ բերել ենք Երեւան»,- NEWS.am-ին ասաց երեխայի հայրը։

Երեխան այժմ գտնվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք երեխային արդեն ներարկել են ֆոսֆորօրգանական միացության հակաթույնը, որը գտել են իրենց միջոցներով, քանի որ այդ հակաթույնը Հայաստան չի ներկրվում առողջապահության նախարարության պատվերով։

«Այդ դեղորայքը Հայաստանում ընդհանրապես չկա, գրանցված դեղորայք չի, դա մենք ձեռք էինք բերել մեր կապերի միջոցով»,– ասաց բժիշկը։

Երեխայի հայրը, որն ահազանգել էր NEWS.am-ի խմբագրություն,նշեց, որ հակաթույնի առաջին չափաբաժինը կբավականացնի մինչեւ վաղը կեսօր, իսկ հիվանդանոցում երկրորդը չկա։ Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ այդ հակաթույնը չկա նախարարության պատվերով գնվող դեղերի  ցանկում։

Մինչ նյութը պատրաստում էինք` փոքրիկ Գոռի հայրը զանգահարեց ու տեղեկացրեց, որ հակաթույնը ճարվել է։

Երեխայի վիճակն այժմ կայուն է։ Բայց դեղերի վերջնական ազդեցության մասին դեռ վաղ է խոսել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Ամենաշատ