Օգոստոսի 23-ին Մանիլայում տոււրիստական ավտոբուսը եւ նրա ուղեւորներին պատանդ վերցրած նախկին ոստիկանը ոչնչացվել է։
Ֆիլիպինների հակաահաբեկչական հատուկ ջոկատը հատուկ գործողություն է իրականացրել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Վարորդը, ում հաջողվել է փախչել, հայտարարել է, որ «հատակին բազմաթիվ մարմիններ է տեսել»: Նախնական տվյալներով, միայն երեք հոգու է հաջոցվել փրկվել:
Հիշեցնենք, որ «Սինհուա» գործակալության տվյալներով սպանվել էին ավտոբուսի բոլոր ուղեւորները։ Ներսում, նախնական տվյալներով, 15 մարդ է եղել։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանության նախկին աշխատակից՝ 55–ամյա Ռոլանդո Մենդոզան, Մ–16 ինքնաձիգով զինված, ներխուժել էր տուրիստական ավտոբուս և պահանջել, որ վերականգնեն իրեն իր նախկին աշխատանքում։



























