Աթենքի Պիրեա նավահանգստում բանկի վրա զինված հարձակում կատարած անձը բաց է թողել պատանդներին եւ հանձնվել: Այդ մասին հայտնել է հունական ոստիկանության ներկայացուցիչը: «Կողոպտիչը հանձնվել է, պատանդները չեն տուժել»,- ասել է նա:
Նախնական տեղեկություններով, հանցագործը հայաստանցի է: Այդ մասին հայտնել է earthtimes.org կայքը:
Հիշեցնենք, որ նա պատանդ էր վերցրել 18 հոգու: Ի վերջո, նռնակներով եւ հրազենով զինված հանցագործը ազատ էր արձակել բոլորին՝ պատանդ պահելով միայն երեք հոգու:


























