News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սահմանադրական իրավունքի ոլորտի անկախ փորձագետներից բաղկացած Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, հրապարակել է երկրորդ միջանկյալ կարծիքը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Հայաստանի Սահմանադրական հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքը չափազանց բարձր որակի է և արժանի է աջակցության ու դրվատանքի: Վենետիկի Հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության և արգասաբեր  փոխանակումների մթնոլորտը շարունակական է եղել և հնարավորություն է ընձեռել Սահմանադրական հանձնաժողովին պատրաստել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափանիշներին։

Նախնական կարծիքը պարունակում էր 4 հիմնական առաջարկություն, որոնք բոլորն էլ ամբողջությամբ կամ մասնակի հաշվի են առնվել Սահմանադրական հանձնաժողովի կողմից.

•    Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու լինելու սահմանափակումների վերացման մասով /հոդված 47, մաս 2/ նստակեցության ցենզը իջեցվել է 5-ից 4 տարվա, ինչը բարելավում է: Սակայն երկքաղաքացիների համար ԱԺ պատգամավոր ընտրվելու արգելքը, այնուամենայնիվ, չի հանվել:

•         Հոդված 89-ը այլևս չի նախատեսում, որ ընտրությունների երկրորդ փուլը պարտադիր պետք է անցկացվի, այլ սահմանում է, որ կարող է անցկացվել: Ավելին, հոդված 89-ը հանվել է 201-րդ հոդվածով նախատեսված այն սահմանադրական նորմերի շարքից, որոնք ենթակա են փոփոխության միայն հանրաքվեով: Այս մասով Նախնական կարծիքում արված առաջարկին հետևել են, ինչը ողջունվում է:

•         Հոդված 105-ից հանվել է ուղղակի արգելքը ԱԺ լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում նոր խմբակցությունների ստեղծելու վերաբերյալ, ինչը բարելավում է, չնայած այն բանին, որ նոր խմբակցություններ ստեղծելու հնարավորությունը մնում է սահմանափակ:

•        ԱԺ դերը վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման հարցում պատշաճորեն հանվել է: Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությանը, պահանջվող մեծամասնությունը այժմ բարձրացվել է երեք հինգերորդի, ինչը բարելավում է:

Սույն երկրորդ միջանկյալ կարծիքը պարունակում է հետագա բարելավման որոշակի առաջարկություններ, որոնք, հուսով ենք, հաշվի կառնվեն Սահմանադրական հանձնաժողովի և Ազգային ժողովի կողմից:

Վենետիկի Հանձնաժողովը մեկ անգամ ևս ընդգծում է Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի և քաղաքացիական հասարակության հետ բաց և շարունակական երկխոսության կարևորությունը, որպեսզի այս սահմանադրական փոփոխությունները ընդունվեն  խորհրդարանի կողմից, իսկ հետագայում հանրաքվեով, ինչը հետագա կարևոր քայլ կհանդիսանա դեպի ժողովրդավարություն Հայաստանի անցման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ