News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չորս ուժերի միավորման կամ, այսպես կոչված, «Մեծ միավորման» տեսությունն է քննարկվել աշխարհի տարբեր երկրների ֆիզիկոս-տեսաբանների՝ Երեւանում կայացած գիտաժողովի ընթացքում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունական «Դեմոկրիտ» գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Գեորգի Սավիդին նշեց, որ բնության մեջ, կարծես, գոյություն ունեն բազմաթիվ ուժեր, սակայն իրականում փոխգործակցում են ընդամենը չորս ուժեր. էլեկտրամագնիսականը, ձգողականը, թույլը եւ ուժեղը:

«Այս չորս ուժերն են կառավարում աշխարհը, եւ մեր համաժողովը նվիրված է այդ ուժերի ուսումնասիրությանը: Հիմքեր կան ենթադրելու, որ դրանք միեւնույն ուժի տարբեր արտահայտություններն են: Չորս ուժերը որպես մեկ միասնական՝ Grand unification (Մեծ միասնություն) ներկայացնելը մի տեսություն է: Կա նաեւ լարի տեսությունը, որը եւս փորձում է նակարագրել ամբողջը: Եվ այսօր հենց այդ երկու տեսություններն ենք քննարկում»,- ասաց Սավիդին:

Տեսական ֆիզիկայի ինստիտուտից Ալեքսեյ Մորոզովը (ՏՖԻ, Մոսկվա) պարզաբանեց, որ սա ավանդական համաժողով է, որն արդեն տարիներ շարունակ անցկացվում է Երեւանում: «Մենք ավանդական կապեր ունենք Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի հետ, քանի որ ՏՖԻ-ն եւս հիմնադրվել է  Արտեմ Ալիխանյանի կողմից: Մենք շատ ենք սիրում միմյանց եւ ձգտում ենք շփման ցանկացած հնարավորություն օգտագործել»,- ասաց նա:

Լեբեդեւի անվան Ֆիզիկայի ինստիտուտից Անդրեյ Միրոնովի խոսքով էլ, այսպիսի համաժողովների անցկացումը շատ կարեւոր է, հատկապես՝ Հայաստանի համար, որտեղ պահպանվել են տեսական ֆիզիկայի մասնագետները, եւ կա երիտասարդություն, որը ցանկանում է դրանով զբաղվել:

Համաժողովի կազմակերպիչներից Արմեն Ներսեսյանը (ԵՊՀ, ֆիզիկայի ֆակուլտետ) նշեց, որ այս գիտաժողովը կարեւոր է Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի համար, այն ICTP & UNESCO-ի արտագնա համաժողովի կարգավիճակ ունի: Դրան մասնակցում են շուրջ 30 հյուրեր տարբեր երկրներից, այդ թվում՝ համաշխարհային մակարդակի փորձագետներ եւ երիտասարդ գիտաշխատողներ ու ուսանողներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ