News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կարող են վաճառել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության:

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի եւ բնակլան պաշարների նախարար Երվանդ Զախարյան հայտարարել է, որ «ՀԷՑ»-ի 100 տոկոսի սեփականատեր «Inter RAO Holding B. V.» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԷՑ-ի բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու վերաբերյալ:

Մոտ ժամանակներս Էներգետիկայի նախարարությունը, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կուսումնասիրեն հայտը եւ համապատասխան եզրակացություն կներկայացնեն:

Նշենք, որ Liormand Holdings Limited ընկերությունը գրանցված է Կիպրոսում 2010 թվականի նոյեմբերից: Համապատռասխան տվյալները հրապարակել է i-cyprus.com ոչ պաշտոնական կայքը, որը տեղեկություններ է ներկայացնում Կիպրոսի ռեգիստրում գրանցված ձեռնարկությունների մասին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ՀԷՑ-ը աուդիտորի մրցույթ է հայտարարել: Նախնական գնահատականներով, աուդիտը տեղի կունենան մոտ երեք ամիս անց: Բացի այդ, մինչեւ դեկտեմբերի 3-ը Deloitte & Touche CIS կոնսալթինգային ընկերությունը պետք է ավարտի էներգետիկ համակարգի վերլուծությունը, որը կներկայացնի կառավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ