News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  չի պատկերացնում այնպիսի իրավիճակ, որը ՀՀ քաղաքացուն կարող է դրդել հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ անցնել հակառակորդ պետության կողմը: 

Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասաց, որ բացասական է գնահատում «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի արարքը:

«Ես, ճիշտն ասած, չեմ լսել, որ Վահան Մարտիրոսյանը խոսել է հայկական բանակի մասին, էդպիսի տեղեկություններ չունեմ: Չգիտեմ՝ ինչ իրավիճակում պետք է մարդ լինի, որ այս հակամարտության շրջանակում անցնի մեր թշնամու կողմը եւ այդպիսի արտահայտություններ անի»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ «Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանի սահմանն է անցել եւ քաղաքական ապաստարան խնդրել: Նա այսօր Բաքվում հանդես է եկել մամուլի ասուլիսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ