News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չնայած որոշ հայկական տուրիստական գործակալությունների հայտարարած բոյկոտին՝  Անթալիայի տոմսեր չվաճառել, 2010-ին, նախորդ տարվա համեմատ ավելի շատ հայ է նախընտրել Թուրքիան։

2010-ի առաջին 7 ամսում Թուրքիա այցելած զբոսաշրջիկների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,67 տոկոսով՝ կազմելով  15 մլն 930 հազար։  Թուրքիայում իրենց հանգիստը նախընտրած գերմանացիներից հետո քանակով 2-րդը ռուսներն են՝ 1մլն 793 հազար, այնուհետ անգլիացիներն ու իրանցիները։

Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության տվյալների համաձայն՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 40 տոկոսով պակասել են իսրայելցի զբոսաշրջիկները, որը կապված է թուրք-իսրայելական լարված հարաբերությունների հետ։ Միայն հուլիս ամսին՝ Իսրայելից եկած զբոսաշրջիկների քանակը նվազել է 89 տոկոսով։  Դրա փոխարեն ավելացել է Մերձավոր Արեւելքից Թուրքիա այցելողների քանակը։

Միայն հուլիս ամսին Թուրքիա այցելած հայաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 10 380, որը 3,45 տոկոսով ավելի է նախորդ եւ 17 տոկոսով 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ։  Հունիսին եւս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից Թուրքիա մեկնողների աճ է գրանցվել։ Իսկ 2010-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում Թուրքիա է այցելել ընդհանուր առմամբ, 17 հազար 315 հայաստանցի, որը 10 տոկոսով ավելի է  2009-ի համեմատությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ