News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն աջակցում է Թուրքմենստանում կրթական բարեփոխումներին: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովի հանդիպման ժամանակ:

ՀՀ ԿԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը եւ նոր նախագծերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ երկու պետությունների միջեւ համագործակցությունը պետք է հնարավորիս սերտացնել, քանի որ երկու երկրներն էլ  իրականացնում են կրթական բարեփոխումներ, մասնավորապես, 12-ամյա կրթության եւ ավագ դպրոցի, ինչպես նաեւ Բոլոնիայի գործընթացի հետ կապված: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ հայաստանյան փորձը կարող է օգտակար լինել թուրքմեն գործընկերների համար` հնարավոր սխալների կրկնումից խուսափելու տեսանկյունից:

Արմեն Աշոտյանը նաեւ նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է օտարերկրյա, տվյալ պարագայում թուրքմեն ուսանողների ներգրավմամբ` ընդգծելով, որ Հայաստանում ստեղծված են բավականին լավ պայմանները որակյալ  կրթություն ստանալու համար` ինչպես միջպետական կրթաթոշակային ծրագրերի,  այնպես էլ վճարովի ուսուցման հիմունքներով:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Թուրքմենստանում կրթական բարեփոխումներ իրականացնելիս օգտվել են Հայաստանի` 12-ամյա կրթության անցնելու փորձից, որի առնչությամբ դեսպանը հայտնել է իր շնորհակալությունը: Դեսպանը նաեւ նախարարին դիմել է առաջարկով, որպեսզի թուրքմեն մասնագետները վերապատրաստում անցնեն հայաստանյան բուհերում, մասնավորապես, օտար լեզուների դասավանդման եւ ՏՏ ոլորտում:

Հանդիպմամ ընթացքում քննարկվել է նաեւ կրթության եւ գիտության ոլորտում երկու երկրների միջեւ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ