News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության մասին  բանաձեւը կընդունվի այս աշնանը։ Այս մասին սեպտեմբերի 22-ին՝ հայ-թուրքական հաշտեցման «Գործելով միասին» ծրագրի առաջին փուլին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը՝ անդրադառնալով Բունդեսթագում Ցեղասպանության ընդունման բանաձեւին։

«Գործընթացներն ընթանում են խորհրդարանում, բայց ես չեմ կարող նշել բանաձեւի ընդունման կոնկրետ օրը»,- հավելեց Քիսլերը։ Նրա խոսքով՝ 2015թ. շատ կարեւոր տարի է Հայաստանի համար։ Դեսպանը հիշեցրել է Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթի ելույթները։ «Գերմանիայում այդ թեմայով բուռն քննարկումներ են եղել։ Թեման շատ կարեւոր է Գերմանիայի տարբեր ոլորտների համար։ Սաքսոնիայի մշակույթի նախարարը հիմա Երեւանում է։ Մենք նրա հետ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Դա շատ հուզիչ էր մեզ համար»,- նշեց Քիսլերը։

Դեսպանի խոսքով՝ Սաքսոնիայի մշակույթի նախարարը նրան հայտնել է, որ այդ հողում պատրաստում են պատմության նոր դասագրքեր, որոնց գլուխներից մեկը նվիրված է լինելու անցյալ դարի ցեղասպանություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը։ Դիվանագետը նաեւ ընդգծել է, որ հայ-թուրքական հաշտեցումը չպետք է կախված լինի այս կամ այն խորհրդարանի կամ երկրի ճանաչումից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ