Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանում անօրինական ձեռնարկատիրության մեջ մեղադրվող, Նովգորոդի քրեական աշխարհի լիդերներից մեկը` Թելման Մխիթարյանը:

Ռուսական լրատվամիջոցների համաձայն,  Մխիթարյանը «Ապակեթելերի Նովգորոդի գործարանի», «Պրոյեկտստրոյ» ընկերության եւ մի շարք այլ ընկերությունների ու կազմակերպությունների ղեկավարն է եղել: Հետխորհրդային շրջանում նա վերահսկում էր այդ տարածաշրջանի տնտեսության զգալի մասը:

Ներկայումս, Հայաստանի իրավապահները լուծում են նրա էքստրադիցիայի հարցը: