News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում:

Շրջայցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության կազմակերպման պայմանները, նոր կառուցվող ու նորոգվող շինությունների ընթացիկ աշխատանքները, ծանոթանալ սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաեւ ստուգել նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Պաշտպանության նախարարի կողմից առանձնակի ուշադրության են արժանացել նոր կառուցվող շինությունները  անհրաժեշտ գույքով համալրելու աշխատանքների ընթացքը:

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է մարտական հենակետերում, դիտարկել մարտական հերթապահության իրականացման պայմաները: Բանակային զորամիավորման հրամանատարության եւ ՀՀ ՊՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են սահմանագոտու տվյալ հատվածի մարտական հենակետերի ինժեներական բարելավման եւ լրակահավորման միջոցառումները:

Մարտական հենակետերում նախարարը ճաշել է հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ՝ իր երախտագիտությունը հայտնելով անձնվիրաբար ու խիզախորեն ծառայելու համար:

Սահմանագոտու տվյալ հատված կատարած շրջայցի ավարտին էլ հրամանատարական կազմին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ եւ հանձնարարականեր՝ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ՝ մասնավորապես ԼՂ ՊԲ հետ համադրված եւ պլանավորված խնդիրների շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ