News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացվող սադրանքներին։ Այս մասին սեպտեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Պատասխանելով ՀԱՊԿ համապատասխան արձագանքի բացակայության մասին հարցին՝ Սեմերկովը նշեց, որ հավաքական ուժերը գործի դնելու հետ կապված յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։ Իսկ այն, որ արձագանք չի եղել, Սեմերիկովի կարծիքով, հնարավոր է այն պատճառով է, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել։

«Համենայն դեպս տարածաշրջանում ձեւավորվող խնդրի ողջ սրության մասին նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաձայնել է Դուշանբեի գագաթնաժողովում։ Պետության ղեկավարները հարցին մեծ ուշադրություն են հատկացրել։ Իսկ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գործընկերների նախարարական հանդիպմանը ներկայացրել է խնդիրը»,- նշեց Վալերի Սեմերիկովը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ հիմա որոշում կայացնելն իրատեսական չէ. դրա համար քաղաքական որոշում է անհրաժեշտ, որը կայացնում են կանոնադրական մարմինները։ «Կանոնադրական  մարմիններն անուշադրության չեն մատնում ստեղծված իրավիճակը»,- վստահեցրել Սեմերիկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ