News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները շարունակում են ելք փնտրել Հրանտ Դինքի սպանության հետ կապված թուրքական իշխանությունների կողմից Եվրոպական դատարան ուղարկած  խայտառակ պաշտպանական ճառի հարցը լուծելու ուղղությամբ։

Թուրքական CNNturk-ի եթերում Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարել է, թե թուրքական իշխանությունների կողմից Դինքի սպանության գործով պաշտպանական ճառը հետ է կանչվելու։ Ըստ նախարարի՝ նոր պաշտպանական զեկույցը կներառի Դինքի ընտանիքի հետ փոխհամաձայնեցված առաջարկ։

Թուրքիայում մեծ աղմուկ հանած պաշտպանական ճառը քննարկվել է Թուրքիայի ՆԳ, ԱԳ եւ արդարադատության նախարարների միջեւ, իսկ վերջում քննարկմանը միացել է նաեւ վարչապետ Էրդողանը, եւ որոշում է կայացվել փոխել պաշտպանական ճառը։

Նշենք, որ օրեր առաջ թուրքական մամուլում տեղեկություններ էր հայտնվել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային՝  ստամբուլահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը չկանխելու  եւ սպանության բացահայտման ուղղությամբ հետաքննությունը նորմալ չկազմակերպելու համար։ Նշվել է, որ Դինքի սպանության գործով վճիռը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերին կհրապարակի մամուլում։

Հրանտ Դինքը սպանությունից առաջ դատապարտվել էր  տխրահռչակ 301 հոդվածով, որն էլ պարարտ հող էր նախապատրաստել նրա սպանության համար։ Սպանությունից հետո հայտնի դարձավ, որ Դինքի դեմ կազմակերպվող սպանության մասին տեղյակ  է եղել թե’ ոստիկանությունը, թե’ ժանդարմերիան։

Օրինակ՝ Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե Հրանտ Դինքի սպանությունը կանխելու համար պետությունը ոչինչ չի ձեռնարկել եւ օրեր անց նախագահական պալատ է հրավիրել Դինքի եղբորը։

Իր հերթին արդարացել է նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հայտարարելով, թե ինքը տեղյակ չի եղել եւ չի էլ ստորագրել Հրանտ Դինքի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան պետության կողմից ուղարկած պաշտպանական ճառի տակ, որտեղ Դինքին համեմատել են նեոնացիստի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ