News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) քննարկելու է տրանսպորտային տնտեսությունը «Գազպրոմ»-ից առանձնացնելու հարցը: Այս մասին գրում է ՌԲԿ-ն: Հարցը քննարկվելու է վառելիքաէներգետիկ համալիրի հարցերով նախագահական հանձնաժողովի նիստում:

Ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Գոլոմոլզինը նշել է, որ ԴՀԾ-ն սատարում է քննարկումը սկսած «Ռոսնեֆթ»-ին:

«Այդ ժամանակ մենք կիմանանք, թե որքան արժե արդյունահանումը, որքան՝ փոխադրումը, եւ այդ դեպքում այս բոլոր անհասկանալի թվերը չեն լինի»,- օրերս կայացած «Սոչի 2015» տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է ԴՀԾ ղեկավար Օգոր Արտեմեւը:

ՌԲԿ-ն, վկայակոչելով «Գազպրոմ»-ի իր աղբյուրին, գրում է, որ Կառավարություն հասած խողովակաշարային տնտեսության՝ առանց խտրականության հասանելիության կանոնները «Գազպրոմ»-ն արգելափակում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ