News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քաղաքական կյանքում ֆենոմալ բացահայտումներով հայտնի Twitter-ի գաղտնի օգտատեր Ֆուաթ Ավնին հայտնել է, թե ընտրություններից առաջ վտանգ կանխազգացող Էրդողանը տղային միլիարդավոր դոլարներով ու զինված թիկնապահներով հեռացրել է Թուրքիայից։

Twitter-ում ֆուաթ Ավնի անունով անհայտ օգտատերն այս անգամ պնդել է, թե նախագահ Էրդողանը, տեսնելով, որ գործընթացի վերջը եկել է, որդուն՝ Բիլալ Էրդողանին միլիարդավոր դոլարներով հանդերձ զինված թիկնապահների ուղեկցությամբ ուղարկել է Իտալիա։

«Պլանն  այնպես է արված, որ Բիլալը երկար է մնալու Իտալիայում եւ նույնիսկ ընտանիքի մյուս անդամներին էլ է հյուրընկալելու։ Բիլալն Իտալիայից կկառավարի Շվեյցարիայում եւ մյուս երկրներում գտնվող Էրդողանի միլիարդավոր գումարները։

Բիլալին Թուրքիայից փախցնելու ծրագիրը կապված է նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք ընտրություններում պարտության վախի հետ։ Բիլալը մինչ ընտրությունները մնալու է Իտալիայում, իսկ ընտրություններից հետո ըստ իրավիճակի Բիլալի Թուրքիա գալը կվճռվի»,-գրել է ֆուաթ Ավնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ