News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանի  փոխնախագահ Համիդ  Բաղայիի հայտարարությունը նորից փաստում է որ Իրանի ներկայիս քաղաքական իստեբլիշմենթը՝ նախագահ Ահմադիժենադի գլխավորությամբ ճանաչել է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստանի» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։

Ողջունելով Իրանի ղեկավարության նման դիրքորոշումը, պատգամավորը նշեց, որ համաձայն արեւելագետ Էմմա Բեկիջյանի հետազոտությունների, Իրանի հասարակությունը եւ այդ երկրի գիտական միտքը վերջին 18 տարվա ընթացքում  հաճախ է անդրադառնում Հայոց ցեղասպանության հարցին։

«Իսկ դա նշանաուկմ է, որ Իրանի ժողովուրդը ճանաչում է պատմական իրողությունը, իսկ փոխնախագահի վերջին հայտարարությունը հիմնված է հենց այդ քաղաքացիական դիրքորոշման եւ իրանցի գիտնականների բազմաթիվ ուսումնասիրությունների վրա»-նշեց Սաֆարյանը։

Նշենք, որ Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային հայտարարել է, որ մոտ 100 տարի առաջ 1915-ին Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ, ու թեեւ հիմա Օսմանյան կառավարությունը չկա, սակայն Հայաստանը պահանջում է, որպեսզի Թուրքիան պաշտոնապես ներողություն խնդրի եւ փոխհատուցի կատարվածի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ