News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրները անուղղակի կերպով ցանկանում են հարմար պահ գտնել Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը բացելու համար եւ ստիպել Անկարային գնալ դրան, APA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը՝ խոսելով ՆԱՏՕ-ի վարժանքների ընթացքում հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին:

«Բանն այն է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցող պետություն չի եղել: Ստացվում է, որ այդ վարժանքները նախապես հրոինվել եւ մշակվել են: Այդկերպ, ցանկանում են հերթական անգամ հակադրել Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք բարեկամական, եղբայրական երկրներ են եւ ռազմավարական գործընկերներ են»,- ասել է Մամեդովը:

Նրա խոսքով, արեւմտյան երկրները շարունակում են այդ քայլերն արդեն որոշակի ժամանակ, այդկերպ փորձարկելով Թուրքիային: Մամեդովը հույս է հայտնել, որ Թուրքիան հաջողությամբ դուրս կգա այդ փորձություններից:

«Այսօր Հայաստանը բացահայտորեն թելադրում է Թուրքիային՝ նրա առջեւ պայմաններ դնելով: Կարծում եմ, որ Թուրքիան կարձագանքի եւ թույլ չի տա բացել սահմանը»,- հայտարարել է գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2008-ին Սերժ Սարգսյանին հայ-թուրքականով չխանգարեին, այս պատերազմը միգուցե այս ձեւով չէր լինի. Էդմոն Մարուքյան
Ես սպառնալիք տեսնում եմ Թուրքիայի հետ հրաբերությունները չկարգավորելու մեջ…
«ՔՊ». Պարզ չէ՝ ՀՀ հատուկ ներկայացուցիչը կմասնակցի Անթալիայի երկրորդ դիվանագիտական ​​ֆորումին, թե՞ ոչ
Հայաստանը դեռ չի կողմնորոշվել...
«ՔՊ». Հայաստանը եւ Թուրքիան կկարողանան պայմանավորվել հատուկ բանագնացների հանդիպման վայրի շուրջ
«Այդ հարցը չի քննարկվել, բայց կարծում եմ, որ սա այն դեպքը չէ, որի շուրջ հնարավոր չէ համաձայնության գալ...
Հնարավոր է՝ Միրզոյանն ու Ռուբինյանը այցելեն Անթալիա. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հնարավոր է՝ Հայաստանի ԱԳ նախարարը եւ բանագնացը այցելեն Անթալիա...
Երևան-Ստամբուլ թռիչքների ուղևորներին պետտուրքից ազատումը կոչված է՝ զարգացնելու ուղևորահոսքը դեպի Հայաստան. պարզաբանում
Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման...
Թուրքիայի Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի հայ-թուրքական հարաբերությունները
Քննարկվելու են առաջիկա քայլերը...
Ամենաշատ