News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ջիբութիից առաջին այցելությունը Հայաստան լավ առիթ է մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները քննարկելու համար: Այդ մասին ասել է Ջիբութիի միջազգային համագործակցության նախարար Ահմեդ Ալի Սիլան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին ներկա գտնվելու համար եւ կարեւորեց երկու երկների միջեւ դիվանագիտական հարաբերությունների շուտափույթ հաստատումը։ Նախարարը հավելեց, որ Ջիբութիից առաջին այցելությունը Հայաստան լավ առիթ է մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները քննարկելու համար։

Շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ Ահմեդ Ալի Սիլային իր գոհունակությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձան փոխգործակցության հնարավոր ոլորտներին։ Այդ առումով կարեւորվեց իրավապայմանագրային դաշտի ձեւավորման հարցը։

Նախարար Սիլայը ներկայացրեց իր երկրի արտաքին քաղաքական եւ տնտեսական առաջնայնությունները` համոզմունք հայտնեց, որ երկխոսության մեկնարկին կհետեւեն հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ քայլերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ