News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սիրիայում ռուսական ռազմական օդանավերը մեկ օրում ահաբեկիչների 53 շրջան են ոչնչացրել։ Այս մասին , այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ընդհանուր առմամբ, մեկ օրում ռուսական օդանավերը ահաբեկիչների 53 ամրացված շրջան եւ պաշտպանական դիրքեր են ոչնչացրել՝ սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով հանդերձ։ Ոչնչացվել է գրոհայինների մեկ դաշտային հրամանատարական կետ, ահաբեկիչների մարզման 4 ճամբար, սպառազինության 7 պահեստ, հրետանային եւ ականանետային մարտկոց»,-նշել է Կոնաշենկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ռուսական օդանավերը Սիրիայում 64 մարտական թռիչք են իրականացրել «Հմեյմիմ» ավիաբազայից եւ հարվածներ հասցրել «Իսլամական պետության» 55 թիրախների Ռաքքա, Համա, Դամասկոս եւ Հալեպ նահանգներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ