News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 17
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերի 16-18-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ տեղի կունենա «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը։ Այս մասին հոկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչներից Կարինե Հարոյանը։

Էկոնոմիկայի նախարարության  Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ փառատոնը հնարավորություն կտա ներկայացնել հայկական խոհանոցը, մշակույթը եւ ուղղված է զբոսաշրջային հնարավորությունների դիվերսիֆիկացիային, զբոսաշրջության զարգացմանը եւ համայնքների զբոսաշրջության ներուժը բացահայտելուն։ «Մեր ակնկալիքները լավատեսական են։ Հայաստանը աստիճանաբար ճանաչելի է դառնում համաշխարհային շուկայում։

Փառատոնները համայնքների զբոսաշրջության ներուժը բացահայտելու մեր ծրագրերի ակտիվացման տեսակետից շատ հզոր գործիք են»,- ընդգծեց Ապրեսյանը։

Հայաստանում փորձի փոխանակման առաջին փառատոնի տնօրեն Քրիստինա Արությունովան իր հերթին նշեց, որ փառատոնի շրջանակներում արհեստի, մշակույթի, խոհանոցի, առողջ ապրելակերպի եւ նոու-հաուի ոլորտներում վարպետության դասեր կանցկացվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զբոսաշրջության աճի տվյալները ըստ վարչապետի և վիճակագրական կոմիտեի տարբեր են․ Fip.am
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվերը Fip.am-ը համադրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների հետ․․․
Կստեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Ընդ որում, 2 տասնյակից ավելի զբոսաշրջիկների համար անակնկալ էր ինչպես այցելությունների երթուղին...
Թուրքիայում պահանջում են չեղարկել հյուրանոցների all inclusive համակարգը
Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարությանն ուղղված նամակում Մանագավթի առեւտրաարդյունաբերական պալատը նշում է, որ տվյալ համակարգը վնաս է հասցնում այլ բիզնեսներին...
Շարմ Էլ Շեյխում դրսում հայտնված հայ ընտանիքների խնդիրը, կարծես թե, կարգավորվում է
Տուրօպերատորը մոտ 2 ժամ առաջ փոխանցում է կատարել մեկ այլ անձի միջոցով...
Շարմ Էլ Շեյխ հանգստի մեկնած 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում
Հետադարձ թռիչքը նախատեսված է օգոստոսի 17–ին, սակայն մինչ այդ հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու իրենց կեցության հարցը...
Վրաստանի վարչապետը խոստանում է վերականգնել զբոսաշրջային ոլորտի դինամիկան
Նրա խոսքով՝ հուլիսի տվյալներով՝ զբոսաշրջային ոլորտում վնասը կազմել է մինչեւ 60 մլն դոլար...