News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական առաջատար լրատվամիջոցներն ու մամուլը շոկային են որակել Իրանի փոխնախագահի ելույթը եւ նշել, որ Իրանը այսպիսով թիկունքից հարված հասցրեց Թուրքիային։  Իրանի փոխնախագահը հիշատակել էր դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից  հայերին ցեղասպանության ենթարկելու փաստը։

Թուրքական հայտնի թերթերից Hurriyet-ը, Milliyet-ը եւ այլ լրատվամիջոցներ վկայակոչելով հայկական NEWS.am լրատվական գործակալությանը, տեղեկացրել են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների կողմից Իրանի գրավման 70-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված համաժողովի ժամանակ Իրանի փոխնախագահը հայտարարել է, թե 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել, ու թեեւ  ներկայումս Օսմանյան կայսրությունը չկա, բայց հայերը Թուրքիայից ներողություն են փոխհատուցում պահանջում։

Ամբողջ Թուրքիան ցնցած այս լուրի առնչությամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին հայտնել է, թե ինքը խոսել է Իրանի իր գործընկեր Մանուչեհր Մոթաքիի հետ եւ պարզաբանում պահանջել։ «Իրանի արտգործնախարարն ինձ հայտնեց, որ այդ հարցում Իրանի դիրքորոշումը անփոփոխ է, իսկ Իրանի փոխնախագահի ելույթը վերաբերել է Առաջին համաշխարհային պատերազմին եւ բոլորովին չի համապատասխանում մամուլում տեղ գտած հրապարակմանը»-նշել է Դավութօղլուն։

Լրագրողներից մեկը նկատել է, որ Իրանի ԱԳ նախարարի պատասխանը չի փարատում կասկածները, որին ի պատասխան, Դավութօղլուն նշել է, որ ինքը խնդրել է, որ այդ կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես գա Իրանի փոխնախագահը։

Նշենք, որ NEWS.am-ը ներկայացրել է Իրանի IRNA պետական լրատվական գործակալության հրապարակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ