Հայաստանի կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հաստատել է ՀՀ Զինված ուժերում ծառայություն իրականացնող հոգեւորականներին աշխատավարձ վճարելու կարգը:
Բացի այդ, ֆինանսական փոխհատուցում կտրվի այն հոգեւորականներին, որոնք վարձով են ապրում: Մեկ ամսվա ընթացքում Հայաստանի ՊՆ-ն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ կհաստատեն բանակում հոգեւոր ծառայության անցնելու կանոնակարգը:
Նշենք, որ աշխատավարձի չափը կկազմի 125-300 հազար դրամ՝ կախված Հայ եկեղեցու սպասավորի հոգեւոր կոչումից եւ ընտանիքի անդամների թվից: